Джет в Москве. Заказать административный самолет

Ռուսաստանի այլ քաղաքների համեմատությամբ Մոսկվայում բիզնես ավիացիայի հանդեպ պահանջարկն ամենամեծն է: Չնայած այն հանգամանքին, որ ավիաընկերությունները հարյուրավոր տարբեր ուղղություններով չվերթներ են առաջարկում, այնուամենայնիվ, մասնավոր թռիչքները մնում են պահանջված: Սա զարմանալի չէ, քանի որ մայրաքաղաքում են ապրում շոու-բիզնեսի աստղեր, խոշոր հասարակական և քաղաքական գործիչներ, լուրջ գործարարներ և այլ հարուստ մարդիկ, ովքեր կարող են իրենց նման շքեղություն թույլ տալ:

Ինչպես մասնավոր չվերթ պատվիրել

Մոսկվայում AVIAV TM (Cofrance SARL) ընկերության միջոցով ջեթ պատվիրելը շատ հեշտ է: Եթե ցանկանում եք ուղևորվել Լոնդոն, Նիցցա, Սինգապուր կամ Սողոմոնյան կղզիներ, ապա թողեք հայտ մեր կայքում: Մեր մենեջերը արագ կպատասխանի Ձեզ: Անհրաժեշտ է նշել.

– երթուղին,

– անհրաժեշտ ամսաթվերը,

– ուղևորների քանակը:

Եթե ցանկանում եք, ապա կարող եք անմիջապես ծանոթանալ պայմանագրի ձևին: Մեր մասնագետը հաշված րոպեների ընթացքում կմշակի Ձեր հարցումը և կուղարկի  այն ինքնաթիռների ցանկը, որոնք պատրաստ են նշված երթուղով իրականացնել թռիչքը: Ստացած առաջարկում Դուք կտեսնեք.

  • երկկողմանի թռիչքի գները,

Частный самолет из Москвы

  • ինքնաթիռների տարողունկությունը,
  • օդանավի տեսակը, մոդելը և տարիքը,
  • թռիչքի տևողությունը,
  • ջեթերի նկարներն ու նկարագրությունները,
  • այլ տեղեկատվություն:

Ձեզ մնում է միայն ընտրել անհրաժեշտ տարբերակը, հեռակա կարգով կնքել պայմանագիրը և վճարել թռիչքի համար: Այս ամենը 15 րոպե էլ չի տևի և կարիք չկա նույնիսկ գրասենյակից դուրս գալ:

 

Ընտրեք լավագույն ինքնաթիռը

AVIAV TM (Cofrance SARL) ընկերության տրամադրության տակ է ինքնաթիռների ողջ համաշխարհային բազան: Մենք առաջարկում ենք աշխարհի առաջատար արտադրողների մոդելները` Bombardier, Embraer, Sukhoi Superjet, Pilatus, Fokker, Saab, Cessna, Dassault Aviation, Gulfstream, Beechcraft և այլն: Կարող եք ընտրել

– գերձայնային ռեակտիվ ինքնաթիռ,

– մանևրունակ ջեթ, որը կարող է վայրէջք կատարել նույնիսկ դժվար հասանելի վայրերում,

– շքեղ «թևավոր պալատ»,

– էկոնոմ տուրբինապտուտակավոր «հանդարտագնաց»,

– զբոսանքի թեթև ինքնաթիռ,

– ցանկացած տեսակի ուղղաթիռ:

Ցանկության դեպքում մենեջերը կարող է հուշել լավագույն տարբերակը՝ ելնելով Ձեր ցանկություններից և բյուջեից:

 

Վարձակալեք ինքնաթիռ ցանկացած նպատակի համար

Մոսկվայում բիզնես ավիացիան կօգնի լուծել ցանկացած խնդիր և հասնել առաջադրված նպատակներին: AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը պատրաստ է տրամադրել համապատասխան մասնավոր ինքնաթիռը ցանկացած իրավիճակում.

  • աշխատակիցների գործուղման համար,
  • գործարար և դիվանագիտական այցելությունների համար,
  • տոնակատարությունների համար, ինչպիսիք են հարսանիքները կամ տարեդարձերը,
  • առողաջարաններ ուղևորվելու համար,
  • ռոմանտիկ օդային զբոսանքների և
  • այլ անձնական կամ բիզնես նպատակների համար:

Օդանավ կարող են պատվիրել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Մենք երաշխավորում ենք.

– լիարժեք գաղտնիություն,Частный самолет из Москвы

– 100% անվտանգություն,

– յուրաքանչյուր հաճախորդին անհատական մոտեցում,

– գործարքի իդեալական իրավաբանական մաքրություն,

– օգնություն ավիացիային առընչվող ցանկացած հարցում:

Արտակարգ իրավիճակներում թռիչքը կազմակերպվում է նույնիսկ հայտը թողնելուց երեք ժամ հետո:

 

Լրացուցիչ ծառայություններ

AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունում կարող եք պատվիրել ցանկացած լրացուցիչ ծառայություն: Ադմինիստրատիվ ինքնաթիռը բարձրակարգ հարմարավետություն է ենթադրում, սակայն եթե ցանկանում եք, ապա թռիչքը կարելի է ավելի անմոռանալի ու հաճելի դարձնել: Նախընտրած ռեստորանից ուտեստները, հաճելի երաժշտությունը կամ սիրված ֆիլմը, տաք ցնցուղը կամ նույնիսկ վաննան տասը հազար մետր բարձրության վրա Ձեր ճանապարհորդությունը էլ ավելի հաճելի կդարձնեն: Կոֆրանս ՍԱՌԼ-ն տրամադրում է նաև այլ ծառայություններ.

    • ավտոմեքենայով փոխադրում դեպի մեկնման վայր կամ ժամանման վայրից,

Частный самолет из Москвы

  • հյուրանոցային համարների ամրագրում,
  • վիզաների և բժշկական ապահովագրության ձևակերպում,
  • համապատասխան մասնագետի (բժիշկ, քարտուղար, դայակ, թարգմանիչ և այլն) տրամադրում,
  • թռիչքի ժամանակ գործարար կամ տոնական միջոցառումներ,
  • հաճախորդի ցանկացած այլ ցանկության կատարում:

Մեզ հետ աշխատելը հարմար է և շահավետ: Մոսկվայից հաճախորդների համար մենք միշտ առաջարկում ենք մեծ զեղչեր:

AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը Ձեր անփոխարինելի օգնականն է բիզնես ավիացիայի աշխարհում: